Երկուշաբթի օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո եվրոպացի առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վեց կետից բաղկացած ծրագիր։
Այն ներառում է.
- Ուկրաինային մշտական ռազմական աջակցություն և Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի մինչև 800,000 անձնակազմի պահպանում խաղաղ ժամանակ։
- Եվրոպական ղեկավարությամբ բազմազգ ուժերի ստեղծում «կամավորների կոալիցիայի» շրջանակներում, որը կաջակցվի Միացյալ Նահանգների կողմից և հնարավոր գործողություններ կիրականացվեն Ուկրաինայի տարածքում։
- Միացյալ Նահանգների գլխավորությամբ և միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ, որը թույլ կտա վաղ նախազգուշացնել հարձակումների մասին, փաստաթղթավորել խախտումները և արձագանքել դրանց։
- Ներդրումներ Ուկրաինայի վերականգնման համար, վերակառուցման ֆինանսավորում, ինչպես նաև առևտրային համաձայնագրերի և Ռուսաստանի կողմից վնասների փոխհատուցում։ ԵՄ-ում ռուսական ակտիվները մնում են սառեցված։
- Լարվածության սրման կամ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում ռազմական, հետախուզական, տնտեսական և դիվանագիտական միջոցներով արձագանքելու պարտավորություն։
- Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու համար աջակցություն։



