Եվրամիությունը ՔՊ-ի համար նախընտրական անակնկա...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մայրաքաղաքում՝ մայիսի 7-ին, տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը, որին կհրավիրված են մի շարք եվրոպական պետությունների ղեկավարներ և խորհրդարանների ներկայացուցիչներ՝ քննարկելու ամենակիրառական հարցեր՝ անվտանգության, միգրացիայի, ենթակառուցվածքների ու քաղաքական համագործակցության շուրջ։

Եվրոպական միությունն էլ շտապ քայլերով խորացնում է համագործակցությունը Երևանի հետ՝ նախատեսելով նաև առաջին EU–Armenia գագաթնաժողովը։ Միաժամանակ, ԵՄ-ն և Հայաստանը առաջատար քայլեր են անում վիզայի ազատականացման ուղղությամբ՝ երկկողմանի Visa Liberalisation Action Plan-ը արդեն քննարկվում է կառավարական մակարդակում։ Սպասվում է, որ գարնանը կհրապարակվի ԵՄ գնահատումը այս ծրագիրը կյանքի կոչելու ընթացքի մասին, ինչը կարող է լինել կարևոր լեգիտիմ քայլ դեպի վիզաազատական ճանապարհ։

«Ժողովուրդ» օրաթերթին իշխանական ՔՊ-ի ներսում առկա խոսակցություններից ի հայտ դարձավ, որ մայիսի համաժողովի օրերին իշխանությունը կստանա ստորագրված փաստաթուղթ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Երևանում, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ հնարավոր նախաստորագրումները, իշխանության համար կարող են ներկայացվել որպես արտաքին քաղաքական նշանակալի ձեռքբերումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կառավարությանը՝ մեկնաբանություն խնդրելով, սակայն մեր հարցերը մնացին անպատասխան։

Սակայն աշխարհաքաղաքական աջակցությունը չի կարող մեծ արժեք ունենալ այն պայմաններում, երբ երկրի ներսում շարունակվում են ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումները, քննադատության համար կալանքները, հոգևորական քաղբանտարկյալների և քաղաքական ճնշումները։

Արևմտյան հարթակներում ստացված աջակցությունը, որքան էլ կարևոր լինի, չի կարող փոխարինել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և իրավական պետության իրական կայացմանը։ Հակառակ դեպքում ստացվում է պարադոքս․ արտաքին աշխարհում իշխանությունը փորձում է ներկայանալ որպես եվրոպական արժեքների կրող, մինչդեռ ներքին քաղաքական կյանքում՝ դասական բռնապետական բարքեր են»։