Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ից վեց անձանց և երեք կազմակերպությունների, ինչպես նաև Իրանից ինը ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ երկրի պաշտպանության նախարարի նկատմամբ: Այս մասին հայտնել է Եվրամիության խորհուրդը։
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Հյուսիսային Կորեան, բացի Ռուսաստանին ենթադրյալ օգնությունից, միջոցներ է ստեղծում անօրինական միջուկային ծրագրերի, ինչպես նաև բալիստիկ հրթիռների ծրագրերի համար։ Սա խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։ Սառեցվելու են վեց ֆիզիկական անձանց և երեք կազմակերպությունների ակտիվները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։ Բացի այդ, ֆիզիկական անձանց արգելվում է մուտք գործել Եվրամիության տարածք։



