Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել լցանավերի դեմ, որոնք համարում է ռուսական ստվերային նավատորմի մաս։ Պատժամիջոցների ցուցակում հայտնվել է 41 նավ, որոնք ռուսական նավթ են տեղափոխում՝ շրջանցելով սահմանափակումները՝ ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:
Արգելված է նրանց մուտքը ԵՄ նավահանգիստներ և ծովային փոխադրումների հետ կապված ծառայությունների մատուցումը։ Այժմ եվրոպական պատժամիջոցների տակ է գտնվում մոտ 600 նավ։
Ռուսաստանը պատժամիջոցներն անօրինական է համարում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ արևմտյան երկրների կողմից Ռուսաստանին վնաս հասցնելու փորձերը, այդ թվում՝ ստվերային նավատորմին վնասելու միջոցով, կհանգեցնեն ընդհանուր խնդիրների:



