Եվրամիությունը մտադիր Է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլիի ձերբակալության հարցով կապ հաստատել Բաքվի հետ՝ հայտնել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտտա Հիպերը:
Նրա խոսքով՝ Բրուսելն ակնկալում է, որ Ադրբեջանը կհարգի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Ըստ նրա՝ մեղադրյալներին պետք է տրամադրվի անկախ իրավաբանական օգնություն և պատշաճ բժշկական ծառայություններ: Պաշտոնյան ընդգծել է, որ Եվրամիությունն ուշադիր հետևում է տեղի ունեցող զարգացումներին:
Ավելի վաղ Ադրբեջանում 2,5 ամսով կալանավորվել էր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի իշխանության բռնազավթմանն ուղղված գործողություններ կամ պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններ հոդվածով: Քերիմլիի կալանավորումը կապվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի հետ:



