Եվրամիությունը մոտ 200 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինային աջակցության համար Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության սկզբից ի վեր: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
«Այժմ Եվրոպան լիովին ֆինանսավորում է պատերազմը, քանի որ ամերիկյան ֆինանսավորումը դադարեցվել է անցյալ տարվա հունվարին: Մենք (խմբ.՝ նկատի ունի Եվրոպան) ծախսել ենք մոտավորապես 200 միլիարդ (եվրո), և մենք նաև երկարաձգել ենք ֆինանսավորումը 90 միլիարդ եվրոյի չափով հետագա երկու տարիներին Ուկրաինային աջակցելու համար», - նշել է Սիկորսկին:



