Եվրամիությունը լրացուցիչ սահմանափակող միջոցներ է պատրաստում Բելառուսի դեմ «հիբրիդային գրոհների» առնչությամբ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հեռախոսազրույցից հետո։
«Մենք նոր միջոցներ ենք պատրաստում պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում», - գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական հարթակում։
Նա նշել է, որ իրադրությունը Բելառուսի հետ սահմանին վատթարանում է «Լիտվայի օդային տարածք մաքսանենգ ապրանքներով փուչիկների ներխուժման դեպքերի աճի ֆոնին»։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Բելառուսի կողմից նման «հիբրիդային գրոհները միանգամայն անթույլատրելի են»։
Նոյեմբերի 30-ին Վիլնյուսի օդանավակայանի օդային տարածքում ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել՝ օդանավակայանի ուղղությամբ շարժվող փուչիկների (օդերևութաբանական զոնդերի) մասին հաղորդագրությունների պատճառով։
Հոկտեմբերի 29-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել Բելառուսի հետ սահմանը մինչև նոյեմբերի 30-ը՝ օդային մաքսանենգության հետ կապված միջադեպերի պատճառով, որոնք բազմիցս հանգեցրել էին Վիլնյուսի օդանավակայանի երկնքի փակման։
Լույս նոյեմբերի 20-ի գիշերը Լիտվան վաղաժամկետ վերսկսել էր Բելառուսի հետ սահմանին տրանսպորտի անցումը, քանի որ երկրի իշխանություններն արձանագրել էին օդով մաքսանենգ ապրանքների տեղափոխման ծավալների զգալի կրճատում։



