Եվրախորհրդարանը կոչ Է արել Իրանի դեմ նոր պատժ...

Եվրախորհրդարանը կոչ է անում նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Նախօրեին Մեցոլան հայտնել է, որ արգելել է Բրյուսելում Իրանի դիվանագետների և այլ ներկայացուցիչների մուտքը Եվրախորհրդարանի շենքեր։

«Եվրոպան պետք է գործի, ընդ որում՝ արագ։ Հենց այդ պատճառով Եվրոպական խորհրդարանը կոչ է անում սահմանել նոր պատժամիջոցներ և ակնկալում է ԵՄ վճռական գործողությունները։ Մենք կսատարենք ցանկացած միջոց, որը հետագայում կձեռնարկվի ԵՄ մակարդակով»,- Politico պարբերականին ասել է ԵԽ նախագահը։