Եվրախորհրդարանը հոկտեմբերի 22-ին կքննարկի Ադր...

Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են։

«Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 22-ին կքննարկեն Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքները, իսկ հոկտեմբերի 24-ին կքվեարկեն բանաձևի օգտին...

Քննարկումն ու բանաձևը կկենտրոնանան նաև Ադրբեջանի և հարևան Հայաստանի հարաբերությունների վրա։ Ըստ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի վերջերս արած հայտարարության՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր կարող է ձեռք բերվել մինչև հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի (COP 29) մեկնարկը:

Հայաստանն ու Ադրբեջանը խրված են տասնամյակներ տևած հակամարտության մեջ, որը սրվեց անցյալ տարի, երբ Բաքուն ռազմական հարձակում սկսեց և գրավեց Լեռնային Ղարաբաղի շրջանը, ինչը հանգեցրեց մոտ 100 հազար հայերի արտագաղթի:

Ուստի Եվրախորհրդարանի անդամները խստորեն դատապարտեցին անհիմն ռազմական հարձակումը՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և կոչ արեցին ԵՄ-ին վերանայել հարաբերությունները Ադրբեջանի հետ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում»