Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-7-ը կայցելի Չինաստան: Նման տեղեկություն է հաղորդել Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը այսօր կայացած ճեպազրույցում։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Ըստ Չինաստանի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնության՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի 5-ից մինչև 7-ը կայցելի Չինաստան»,- ասել է Մաո Նինը:



