Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյլին հուլիսի 6-9-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան:
«Անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս՝ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան, իմ այցին, որպեսզի ներկայացնել տնտեսական եւ ներդրումային ծրագիրը: Ես նաեւ կքննարկեմ երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերն ու կորոնավիրուսի դեմ պայքարը»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Վրաստանում եվրահանձնակատարը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի, խորհրդարանի խոսնակ Կահաբեր Կուչավայի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Ադրբեջանում նա կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի վարչակազմի ղեկավար Սամիր Նուրիեւի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի եւ էներգետիկայի նախարար Պարվիզ Շահբազովի հետ:
Հայաստանում նա կհանդիպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի եւ կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: