Եվլախ մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ չի հ...

Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնած Արցախի պատվիրակությունը դեռ Ստեփանակերտ չի հասել։

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Aysor.am-ին ասաց, թե այս պահին որևէ տեղեկություն չի կարող փոխանցել՝ ինչ են բանակցել Եվլախում։

«Դեռ ոչինչ չեմ կարող ասել, մեր պատվիրակությունը դեռ ճանապարհին է, Ստեփանակերտ չեն հասել»,- Aysor.am-ին ասաց Իշխանյանը։

Հիշեցնենք՝ Եվլախում ավարտվել են Արցախի Հանրապետության պատվիրակության ու Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։

Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի վերաինտեգրման հարցը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։