ՌԴ Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռում Եվգենի Պրիգոժինի հետ եղել է նաև հայազգի Եվգենի Մակարյանը, որը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վետերաններից էր։
«Մակար» մականվամբ հայտնի Մակարյանը նախկինում թաղային ոստիկանության աշխատակից էր։ Ըստ mk.ru-ի հրապարակած տվյալների՝ Մակարյանը պատերազմել է Սիրիայում և 2017 թվականին մասնակցել է անգամ ամերիկյան ավիացիայի հետ բախմանը։
Ավիավթարի հետևանքով զոհվել է նաև Վալերի Չեկալովը, ով Պրիգոժինի ամենամտերիմ մարդկանցից էր և արտերկրում նրա նախագծերի համակարգողը, ինչպես նաև «Վագներ»-ի համահիմնադիր, հրամանատար Դմիտրի Ուտկինը, ով Պրիգոժինի աջ ձեռքն էր։