Եվ ձեզ առաջարկում են մոռանա՞լ այս ամենը…. Իրա...

«Հայկական նախագծի» կազմակերպած «Որոտան-3» ամենամյա փորձագիտական ֆորումի շրջանակներում իրանցի հյուրերը՝ պատմագետներ Մաջիդ Քարիմին և Էհսան Մովահեդյանը, այսօր այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

«Մենք ապրում ենք մի պայմաններում, երբ Հայաստանի պետությունը զավթած թուրքական ռեժիմը ջանք չի խնայում՝ ուրանալու, մոռացության տալու և փակելու Ցեղասպանության հարցում հայոց պահանջատիրության և արդարության ձգտման թեման։ Եվ այս ու հայկական իրական շահերի տեսանկյունից կարևոր այլ օրակարգերի, թեմաների և արժեքների պաշտպանությունն ընկած է պետական մեքենայի հետ համեմատած՝ ինստիտուցիոնալ ավելի համեստ կարողություններով սուբյեկտների՝ Հայոց եկեղեցու, ազգային կուսակցությունների, հասարակական-քաղաքական միավորումների, Սփյուռքի կազմակերպված համայնքների վրա։

Մի «լուծումը» հուսահատվել և ոչինչ չանելն է, մյուս լուծումը՝ ջանքերը միավորելը և հայկական պետությունն ազատագրելը։

Հ․Գ․ Ցավալի էր ոչ միայն հերթական անգամ Ցեղասպանությանը զոհ գնացած սովալլուկ հայ մանուկների նկարներ տեսնելը, այլև այդ կապակցությամբ իրանցի գործընկերոջ տխուր արձագանքը․ «Եվ ձեզ առաջարկում են մոռանա՞լ այս ամենը…»,- գրել է «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը։