Եթովպիայում ենթադրվող ավիահարվածի հետեւանքով...

Հանգստյան օրերին եթովպիական Ահմարա շրջանում ենթադրվող ավիահարվածից զոհվել է առնվազն 26 մարդ, այն բանից հետո, երբ պետության նշանակած իրավապաշտպան խումբը մանրամասն պատմել է խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մասին այս ամիս մարտական գործողությունների սկսվելուց հետո։ Այս մասին տեղեկացրել է  Reuters-ը։

Անցած շաբաթվա վերջին դաշնային ուժերին հաջողվել է դուրս մղել «Ֆանո»-ի աշխարհազորայիններին Ահմարայի խոշոր քաղաքների մեծ մասից, բայց բախումները շարունակվում են տարածաշրջանի այլ մասերում, նշվել է Եթովպիայի մարդու իրավունքների հանձնաժողովի հայտարարությունում։

Մարտական գործողությունները, որոնք սկսվել էին «Ֆանո»-ի մեղադրանքներով, որ դաշնային կառավարությունը փորձում է թուլացնել Ահմարայի պաշտպանությունը, անվտանգության ճգնաժամ են առաջացրել Եթովպիայում անցած տարվա նոյեմբերին երկամյա քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Թիգրայ հյուսիսային շրջանում։

Եթովպիայի կառավարությունը չի ընդունում «Ֆանո»-ի մեղադրանքները, որը աջակցում էր դաշնային ուժերին Թիգրայի պատերազմի ժամանակ։