Եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ...

«Ես կողմ եմ զենքի ազատ վաճառքին ու դրա հնարավորությունների ավելի մեծացմանը, որովհետև կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը»,- խորհրդարանում հայտարարեց ԱՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Հասարակությունն իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը, և հանցագործ աշխարհը: Իշխանությունները, հանցագործ աշխարհը զինված են, ժողովուրդը՝ ոչ. հավասարակշռությունը պետք է վերականգնել»,- ասաց նա։

Պատգամավորը հավելեց․ «Եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում նրան»:

Մանրամասն՝ տեսանյութում։