Սա ուղղակի ցույց է տալիս այն մեթոդաբանությունը, որով Նիկոլ Փաշինյանն աշխատում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրներին մանդատներից զրկելու նախաձեռնությանը: «Այսինքն՝ ամեն անգամ իր կառավարումն արդարացնելու համար որոշակի օրենքներ են մտցնում, փոփոխություններ են կատարվում, դրանով փորձում են հասնել իրենց համար ցանկալիին»:
Նա նշեց, որ եթե ընդդիմադիրներին զրկեն մանդատներից, ապա այս խորհրդարանի միջազգային լեգիտիմությունը բավականին ցածր կլինի։ «Դրանից հետո խորհրդարանի՝ ընդհանրապես ցանկացած միջազգային որոշում՝ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, սահմանային հարցեր, բավականին թույլ կլինեն իրավական կողմով և հետագայում կարող է հանգիստ վիճարկվել»,-ասաց նա:



