
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնում արտակարգ դրություն հայտարարելու իր պատրաստակամության մասին, եթե քաղաքային իշխանությունները հրաժարվեն համագործակցել դաշնային գործակալությունների հետ՝ միգրացիայի կարգավորման հարցերում։
«Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, Կոլումբիա նահանգը ԱՄՆ-ի և նույնիսկ աշխարհի ամենավտանգավոր և մարդասպան վայրերից մեկը լինելուց վերածվել է ամենաապահովներից մեկի։ Այն ծաղկում է ապրում, ռեստորանները, խանութներն ու բիզնեսները լեփ-լեցուն են և տասնամյակների ընթացքում առաջին անգամ այստեղ գործնականում հանցագործություն չկա», - գրել է նա Truth Social-ում։ «Սակայն այժմ, արմատական ձախակողմյան դեմոկրատների ճնշման տակ, քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է, որ Մետրոպոլիտենի ոստիկանության դեպարտամենտը այլևս չի համագործակցի ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության գործակալների հետ՝ վտանգավոր անօրինական ներգաղթյալներին հեռացնելու և վերաբնակեցնելու հարցում»։
Սպիտակ տան ղեկավարը զգուշացրել է, որ եթե դա տեղի ունենա, ինքը «արտակարգ դրություն կհայտարարի և անհրաժեշտության դեպքում, դաշնայնացման կդիմի»։
Թրամփը բազմիցս հանդես է եկել ներգաղթի քաղաքականությունը խստացնելու օգտին։ Նա հայտարարել է, որ մտադիր է ապահովել ԱՄՆ պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծամասշտաբ գործողության իրականացումը։