Եթե տրանսպորտային միջոցը թանկ է, տրանսպորտից...

Ժամանակին ասում էի՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք թանկացում չասենք, որովհետև այն ժամանակ տրանսպորտային միջոցն ուրիշ էր, հիմա՝ ուրիշ, բայց եթե անվանում ենք թանկացում, ուրեմն եկեք ազնիվ լինենք և ասենք, որ տրանսպորտային միջոցն էլ է թանկ, որովհետև նույնն է, որ ասենք՝ «06» և «Մերսեդես» պահելը նույն ծախսն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգին առնչվող արտոնությունների փաթեթին:

Ըստ նրա՝  եթե տրանսպորտային միջոցը թանկ է, տրանսպորտային միջոցից օգտվելն էլ պիտի թանկ լինի:

«Այո՛, մենք հայտարարում ենք, որ տրանսպորտի վճարն ավելացնում ենք, որովհետև տրանսպորտի միջոցն էլ ենք փոխել, և, այո՛, զեղչ է այդ ավելացված վճարից, ոչ թե 100 դրամից»,- հավելել է Գալջյանը: