«Եթե Դոնալդ Թրամփը նախագահ չլիներ, հիմա Իսրայել չէր լինի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա երաշխավորված է։ Իսրայել գոյություն չէր ունենա»,- հավելել է նա
ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ Իրանում «Մենք շատ շուտով շատ մեծ հաղթանակ ենք ունենալու»։
Թրամփը նաև խոսել է Իրանի նոր հոգևոր առաջնորդի մասին. «Ես չեմ կարծում, որ Մոջթաբա Խամենեին մահացած է։ Նա շատ ծանր վիրավորվել էր՝ մարմնի ձախ կողմը, ձեռքը, ոտքը, ամբողջությամբ ծանր վիրավորում էր ստացել։ Բայց ես չեմ կարծում, որ նա մահացած է։
Եթե նա մահացած է, ապա նրանք բավականին լավ ներկայացում են բեմադրում, որովհետև անընդհատ խոսում են նրա մոտ վերադառնալու մասին՝ նրանից վերջնական օրհնություն ստանալու համար»։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանում 300% ինֆլյացիա է՝ գնաճ. «Շատ դժվար է բողոքի ցույցեր անել Իրանում, երբ կան մարդիկ, ովքեր պատրաստ են սպանել քեզ։ Ահա թե ինչու նրանք բողոքի ցույցեր չեն անում։ Եվ հնարավորություն կա, որովհետև նրանք չափազանց թուլացել են... Նրանց զինվորներից շատերը վարձատրություն չեն ստանում»,- ասել է Թրամփը։



