«Տնտեսական աճը մարտը մարտի նկատմամաբ այդքան էլ ինձ չի գոհացնում, մեր հաշված 7 կամ 7,5-ի փոխարեն նախնական տվյալներով 3,8 տոկոսը հայտարարվել: Բայց միևնույնն է, դա ապահովելու է մեր երկնիշ տնտեսական աճը տարվա վերջում»,- կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ իսկ ի՞նչ է անելու, եթե տարվա վերջում երկնիշ տնտեսական աճ այդպես էլ չլինի, նախարարի ԺՊ-ն պատասխանեց. «Հրաժարական եմ տալու»:



