Եթե սմբակավոր կենդանիների հարցով կոնֆերանսին...

Եթե միջազգային կոնֆերանս լինի, որտեղ քննարկվեն սմբակավոր կենդանիների իրավունքները ու դիցուք, այդ քննարկմանը մասնակցի՝ ամենայն հարգանքով, պարոն Ալեքսանյանը (Վահագն Ալեքսանյան-խմբ), հարց կառաջանա՝ ինչ կապ ունի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամը  սմբակավոր կենդանիների իրավունքների հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հիմա մարդը, որը մասնագիտանում է հայ-թուրքական բանակցություններում, մասնակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ բանակցություններին։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու։

Դա արդյո՞ք չի նշանակում, որ ադրբեջանահայկական հարաբերությունները  և թուրք-հայկական հարաբերությունները միաշաղկապվել են՝  ելնելով Թուրքիայի պահանջներից։ Դա հստակ է չէ՞։ Հիմա, վեր կենալ ու ասել՝ Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ է դրա համար է գնացել, որովհետև մենք խորհրդարանական պետություն ենք: Պարոն Արշակյան, դուք գնայիք, դուք էլ եք ԱԺ փոխնախագահ»,- ասաց Խաչատրյանը:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց. «ԱԺ-ն այս պահին երկու փոխնախագահ ունի, ԱԺ նախագահն է որոշում՝ ով գնա: Այո, կարող էի եւ ես գնալ, ինչ խնդիր կա»: