Եթե ՔՊ-ականներն ապօրինությունների մասին դիրքո...

Ամեն գնով փորձում են մարդուն կալանավորել, կալանքը նրա համար է, որ մարդ չխոչընդոտի քննությանը, նոր հանցանք չկատարի, այսպես ձևական իմաստով մարդկանց տանում են կալանքի, երբ դրա կարիքը չկա:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրառնալով վերջին շրջանում աղմկահարույց կալանավորումներին:

«Եթե իշխանության ներկայացուցիչները, այն դեպքերով, երբ իրենք էլ համոզված էին, որ ապօրինի բան է կատարվում, դիրքորոշում արտահայտեին, որ դա սխալ է, կարող է իրենց հետ էլ նույնը չլիներ»,- ասաց Քոչարյանը։