Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, նա կվերադառնա՝ ավելին ստանալու նպատակով։
Նա այս մասին գրել է The Sun-ում հրապարակված հոդվածում։«Դժվար է հիշել ոչ վաղ անցյալում նման վտանգի և անորոշության ժամանակ», - գրել է Քեմերոնը թերթի կիրակնօրյա համարի սյունակում:Քեմերոնն ասել է, որ մարդիկ պետք է գիտակցեն, թե որքան է փոխվել աշխարհը:«Կրեմլի պատերազմ հրահրողը (Պուտինը), ավելի ագրեսիվ Չինաստանը, իսլամիստական ծայրահեղականությունը թունավորում են երիտասարդ մտքերը, և այս բաները չեն անհետանա մեկ գիշերում»,- գրել է ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ այլևս հնարավոր չէ աշխարհը վերադարձնել այն վիճակին, որը նախկինում էր։«Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա», - ասել է Քեմերոնը:



