Դուք ինչ-որ բան շփոթում եք, կներեք, ես այդ կողմից «կոտոշավոր եմ», բայց ես ինձ պահում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։ Այն մարդը, որն իր հայրենիքի համար պատրաստ չէ ամեն ինչ անել, ստախոս է։ Մարդը, որը պատրաստ չէ դուրս գալ իր կոմֆորտ զոնայից ու անել այն ինչը պետք է հայրենիքին, ոչ թե այն ինչն իրեն է ձեռք տալիս, ուրեմն մինչև վերջ ազնիվ չէ։ Այս մասին այսօր Արցախում լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ-ից հայազգի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդո՞ք վերջինս ՀՀ-ում որևէ պաշտոնի է հավակնում։
Վարդանյանը քննադատորեն մոտեցավ «կենացային հայրենասիրությանն» ու կոնկրետ պատասխանեց՝ այո, եթե պետք լինի՝ ամեն ինչ էլ կանի պետության համար։



