««Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը հասել է կարևոր հանգրվանի»,- հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին ժամը 10։00-ին իրենց օրենքի նախագիծը պաշտոնապես քննարվելու է Ազգային ժողովում։
«Ազգային ժողովում ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում, նրանք բացահայտ ցանկանում են ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը. ձախողել, որպեսզի կարողանանք մեկընդմիշտ փակել Արցախի հարցը և արդեն թղթով այն հանձնել թշնամուն, որպեսզի կարողանա հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և Հայաստանը վերածել թուրքական խաչմերուկի»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը։
Նա կոչ արեց «Հայաքվեի» բոլոր աջակիցներին երկուշաբթի ժամը 10։00-ին հավաքվել Ազգային ժողովի մուտքի մոտ: