Եթե Փաշինյանն ինձ լսեր՝ չէինք կորցնի Շուշին....

Եթե Փաշինյանն ինձ լսեր, մենք կկորցնեինք 3 շրջան, բայց հաստատ չէինք կորցնի Շուշին. Սամվել Կարապետյանը` 44–օրյա պատերազմի մասին:

«Մի քանի անգամ ենք խոսել Փաշինյանի հետ։ Եթե առաջին անգամ ինձ լսեր` մենք 3 շրջան կկորցնեինք, ու պատերազմը կկանգներ Ֆիզուլիում (Վարանդա), բայց ինքը մեծամտաբար համարում էր, որ մենք հաղթում ենք։ Եթե ինձ լսեր, հաստատ չէինք կորցնի Շուշին»,– 168.am–ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով` հետագայում արդեն Փաշինյանն ամբողջությամբ սխալ ճանապարհով է գնացել։