Ամեն կերպ մասնագետները փորձեցին կանխել սկսված գործընթացը և խոտանել 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը․ լրագրողների հետ զրույցում ասաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամ, Լիբանանում «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանը, ով ևս միացել էր պահանջելուԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Նա նշեց, որ իրենք ևս տարբեր միջոցառումներ են նախաձեռնել՝ զգուշացնելու նախարարին, որ գիրքը պետք է փոխել։ «Մենք հիմա ցույց ենք տալիս, որ կատակ չենք անում և պետք է երթանք մինչև վերջ, տեսնենք՝ ով ավելի շուտ կթուլանա»,-ասաց նա։
Սևակ Հակոբյանը շեշտեց, որ պետք չէ իրենց համեմատել ընդդիմության հետ, երբ խոստում են տալիս, որ կգնան մինչև վերջ, բայց գործը կիսատ են թողնում։ «Ես սկսեցի հավատալ, որ ընդդիմությունը և իշխանությունը նույն դերերին և ծրագրերին կծառայեն, հետևաբար, ընդդիմությունն իր դերը կխաղա, նախարարը նախարար կխաղա, վարչապետը՝ վարչապետ, մենք չենք խաղում և մինչև վերջ կգնանք, որ դասագրքի հրապարկման պատճառ հանդիսացող նախարարը հրաժարական տա»,-ասաց նա։
Սևակ Հակոբյանի խոսքով՝ նախարարն էլ ժամանակավոր է, իշխանությունն էլ, և պետք է հասարակությունը շարժվի իր տեղերից, որ հայրենիքը չկորցնենք։