Եթե մենք այս անձին հանդուրժենք մնալ վարչապետ,...

Եթե մենք այս անձին հանդուրժենք մնալ վարչապետ, ապա մենք, որպես ազգ, որպես պետություն չենք կարող գոյատևել, անկախ արտաքին վտանգներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Ազգերը ներքուստ են քայքայվում, արտաքին վտանգները զուտ գործընթացն արագացնում են: Մենք հիմա ներքուստ են վերանում այս անձին ու իր շրջապատին թողնելով անել այն, ինչն անում են:

Չկարծեք, որ Արցախի անկումից հետո մենք կկարողանանք միմյանց հետ նույն տարածքում գոյատևել, մեր ներքին թշնամությունը կանցնի  բոլոր կարմիր գծերը և դա թույլ չի տա մեզ որպես մեկ հանրույթ միմյանց հետ գոյատևել, դա հնարավոր չի:

Երբ կոչը հնչի, պետք է մեկ մարդու պես հավաքվել, իսկ այդ կոչի ժամանակը մոտենում է»։