Եթե մեկը թշնամուն է հանձնել իմ Հարենիքի մի մա...

Ամուսնացյալ քահանաները շարունակում են Նիկոլ Փաշինյանին հիշեցնել, որ նա, հակառակ իր հայտարարության, իրենց եղբայր չի կարող լինել։

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը նույնպես արձագանքել է Նիկոլ Փաշինյանին՝  գրելով․

«Եթե մեկը թշնամուն է հանձնել իմ Հարենիքի մի մասը, ինձ եղբայր չի կարող լինել։

Եթե մեկի գործողությունների պատճառով իմ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ավելի քան հինգ հազարը զոհվել են, ինձ եղբայր չի կարող լինել։

Եթե մեկը հայհոյանքով է խոսում իմ ԾՆՈՂԻ մասին, ինձ եղբայր չի կարող լինել։

Եթե մեկը առիթը բաց չի թողնում բամբասելու և վարկաբեկելու իմ ԾՆՈՂԻՆ, ինձ եղբայր չի կարող լինել։

Եթե մեկը  զորք է ուղարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իմ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ու ՀԱՅՐԵՐԻ դեմ, ինձ եղբայր չի կարող լինել։

Եթե մեկը իմ հոգևոր Հայրերին է ձերբակալում, ինձ եղբայր չի կարող լինել․․․

«Մի՛ փորձիր բաժանել, չես տիրելու․․․»