
Բազմիցս նշվել է, որ մենք բանակցում ենք, խնդիրը մի քանի ուղղություն ունի, խոսքը գնում է թե խաղաղության պայմանագրի, թե մեր սահմանների սահմանազատման, թե ճանապարհային ուղիների բացման, նաև Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և անվտանգության ապահովման մասին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննսյանը:
Դիտարկմանը, որ մարդկանց անվտանգության մասին է խոսվում, բայց Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մնացել, փոխարտգործնախարարը նշեց. «Իսկ չե՞ք կարծում, որ մարդու իրավունքների, անվտանգության մասն է նաև ձեր նշած հանգամանքները: Իրավիճակի փոփոխություն է, եթե ասում եք նախկինում բանակցվել է այս կամ այն տարբերակը, իսկ նախկինում երբ է եղել, որ Հայաստանը ենթարկվի ռազմական հարձակման, ներխուժեն Ջերմուկ, Սոթք և այլ տարածքներ»:
Ավելին՝ տեսանյութով: