Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը նախազգուշացրել է, որ եթե Հորմուզի նեղուցը չբացվի, մոտ երկու ամսից կարող է տեղի ունենալ աղետ։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ նավթի և գազի մատակարարման ուղիները փակված են, սակայն խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Նա նշել է, որ աշխարհում արտադրվող քիմիական պարարտանյութերի մոտ 30%-ը անցնում է հենց այս նեղուցով, և այժմ այդ երթուղին նույնպես ամբողջությամբ արգելափակված է։
Միլիբենդը հավելել է, որ արդեն հիմա Աֆրիկայում պարարտանյութերը չեն հասնում գյուղատնտեսական տարածքներ, և ստեղծվում է լուրջ վտանգ․
«Մենք, փաստորեն, վառում ենք դանդաղ գործողության ռումբի ֆիթիլը՝ սովի ռումբի, որը կարող է պայթել հունիսին՝ մոտ երկու ամիս անց»։



