Եթե ՀՀ քաղաքացիները մասնակցեն ընտրությանը, ար...
Մեր մոտեցումը շատ հստակ է և հետևյալ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ձևավորման միակ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայրենադարջների հետ հանդիպման ընթացքում։ 
 
«Մենք ձեզ վստահեցնում ենք։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակտիվորեն մասնակցեն ընտրությանը, քվեարկեն ընդդիմությանը, արտաքին որևէ ուժ որևէ բան չի կարողանալու անել, իսկ մենք մեր քաղաքացիների քվեն պահելու ենք:
Երբ որ մեզ հարցնում են, ո՞րն է սրան հեռացնելու բանաձևը, երկու բան ենք ասում՝ ակտիվ մասնակցել ընտրություններին ու չքվեարկել գործող իշխանությանը: Արտաքին որևէ ուժ որևէ բան չի կարող անել: Այո՛, իրենք հրավիրել են։ Այո՛, ԵՄ-ից ուղիղ հայտարարում են տարբեր սցենարների մասին, խոսում են մոլդովական սցենարի մասին։ Փորձելու են այո իրենք Հայաստանում իշխանություն ձևավորեն։ Դա ե՞րբ կարող են անել։ Երբ մեր քաղաքացիները չգնան ընտրության կամ տեղիք տան այս մանիպուլյացիաներին, այս քարոզչությանը և այլն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։