Ապրիլի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ իրենք հանրության հետ ազնիվ լնելու խնդիր ունեն. « Մենք անընդհատ մարդկանց ենք անվանարկում, պիտակավորում, բայց էլիտաների մասին չենք խոսում: Էլիտարները մարդկանց սովորեցրել են չհավատալ, չվստահել, անտարբեր դառնալ: Այսօր մարդկանց նկատմամբ պահանջատիրությունը պետք է սկսվի ինքներս մեզ հարցեր տալուց՝ ինչի մենք բոլորս անսխա՞լ ենք եղել, որ մեր քաղաքացիներին անվանարկում ենք, ամբողջ օրը ասում ենք՝ այ դու Նիկոլին պետք է այսպես անես: Մենք բոլորից պահանջում ենք հպատակ վարքագիծ մեր կամքին, ինչպիսին ընդհանուր առմամբ մենք ենք ուզում: Այսինքն եթե որեւէ մեկը չի մտածում այնպես, ինչպես ես ու դու ենք մտածում, մենք պետք է վիրավորե՞նք: Իսկ մենք մեզ պահե՞լ ենք այնպես, ինչպես իրենք են մեզնից ակնկալել: ՈՉ: Այսօր էլ այդ միտումը շարունակվում է: Մարդկանց հետ ճիշտ խոսելու կարիք կա»:



