
Բանակցությունների ցանկացած նոր փուլ հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար, հավասարակշռված և փոխշահավետ միջուկային համաձայնագրի. այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
«Երեկ երեկոյան ես համատեղ տեսակոնֆերանս ունեցա երեք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարների և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի հետ, որի ընթացքում հստակեցրի հետևյալ կետերը. ոչ թե Իրանը, այլ Միացյալ Նահանգներն էր, որը դուրս եկավ երկու տարվա ընթացքում ձեռք բերված և 2015 թվականին ԵՄ-ի կողմից համակարգված համաձայնագրից: Ոչ թե Իրանը, այլ հենց Միացյալ Նահանգներն էր, որը հեռացավ բանակցությունների սեղանից այս տարվա հունիսին և ընտրեց ռազմական տարբերակը։
Բանակցությունների ցանկացած նոր փուլ հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար, հավասարակշռված և փոխշահավետ միջուկային համաձայնագրի։
Եթե Եվրամիությունը և երեք եվրոպական երկրները ցանկանում են դեր խաղալ, նրանք պետք է պատասխանատու գործեն և հրաժարվեն սպառնալիքների և ճնշման հնացած քաղաքականությունից», - նշել է նա: