Մոռացեք, հիմա ընտրություն չի լինելու, ինքը դա օգտագործում է որպես խայծ՝ թուլացնելու համար հակառակորդներին: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հարցին, թե ինքն ակնկալում էր, որ բանակը զորքեր դուրս կբերի փողոց եւ կհեռացնի՞ Նիկոլ Փաշինյանին, արդյոք դա արկածախնդրություն չէր լինի, նա պատասխանեց. «Ես իրենցից այդպիսի բան չէի սպասում, ես լինեի, ինքս ինձնից կսպասեի այդպիսի բան: Ես թույլ չէի տա, որ այս մարդը վարչապետ լինի, մանավանդ, որ բանակի ղեկավար լինեի, բայց դա իսկապես արկածախնդրության պես բան կլիներ: Ես գտնում էի, որ այդ քայլը պետք էր անել դեռ պատերազմի ժամանակ; Եթե ես լինեի, կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին»:



