ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու իր որոշմամբ ինքը փրկել է Իսրայելը հնարավոր կործանումից։
«Եթե ես չլինեի, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա»,- New York Post պարբերականին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշումը կայացրել է բացառապես ինքնակամ։ Թրամփը հերքել է այն ենթադրությունները, թե ԱՄՆ-ն այդ հակամարտության մեջ է ներքաշվել Իսրայելի միջոցով։
«Հենց ես եմ նախաձեռնել դա։ Եվ ես դա արեցի, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք (Իրանը) միջուկային զենք ունենան»,- հայտարարել է Թրամփը։



