Եթե ես Ազգային գվարդիա չուղարկեի Լոս Անջելես,...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Ազգային գվարդիա չուղարկեր Լոս Անջելես, քաղաքն այժմ հիմնահատակ այրված կլիներ, ԱՄՆ առաջնորդը նշել է, որ լավություն է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմին։ «Եթե ես Ազգային գվարդիա չուղարկեի Լոս Անջելես, քաղաքն այժմ հիմնահատակ այրված կլիներ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Իր կարծիքով՝ նա Նյուսոմին ծառայություն է մատուցել։ ԱՄՆ նախագահը նաեւ Նյուսոմին անվանել է պատմության մեջ ամենավատ նահանգապետերից մեկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվել են ամերիկյան բազմաթիվ նահանգներում հունիսի 7-ին, Լոս Անջելեսում տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնք սկսվել են ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) կողմից քաղաքի կենտրոնում իրականացված շուրջկալից հետո, երբ անցկացվել է անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար իրականացված զանգվածային գործողությունը։ Ցույցերը բռնկվել են նահանգի դաշնային ֆինանսավորման հնարավոր կրճատումների մասին տեղեկությունների ֆոնին։ Հաջորդ օրը Սպիտակ տունը հայտարարել է քաղաք ազգային գվարդիայի մարտիկներ մտցնելու մասին։