ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ առաջարկի ընդունման դեպքում սահմանային լարվածության թուլացում է ակնկալում, սակայն հստակ արձագանք այս պահին դեռ չի տեսնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում կայացած ճեպազրույցում:
«Եթե այդ առաջարկությունն ընդունվի կողմերի կողմից, սահմանի վրա լարվածությունը բավականին կթուլանա»,- ասաց Մարուքյանը:
Նա նկատել է՝ ինչ-որ արձագանքներ կան, որ մտահոգված են իրադրությամբ, սակայն չի տեսել, որ որևէ երկիր հայտարարի, որ պատրաստ է դիտորդներ տեղակայել: «Ադրբեջանի արձագանքն էլ չեմ տեսել»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:



