Բոլոր դատավորները պետք է մտածեն՝ ինչո՞ւ ԲԴԽ ն...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածում է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է: Այդ մասին  նա ասաց այսօր դատական նիստի ժամանակ՝  խոսելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին։

«Եթե ԲԴԽ ղեկավարը, որն օրենքով ամենապաշտպանված անձն է, մեկ SMS-ով փախչում է իր պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե ստանան SMS-ներ։ Իրավո՞ւնք ունենք այդպես մտածելու․ իրավունք ունենք։ Բոլոր դատավորները պետք է մտածեն, թե ԲԴԽ նախագահն ինչու մեզ խայտառակեց ու այսպիսի հիմար վիճակում դրեց։ ԲԴԽ նախագահն այն պաշտոնյան է, որի ուղղակի գործառույթն է պաշտպանել դատավորների անկախությունը, եթե ինքը չի կարող պաշտպանել իր սեփական անկախությունը, ապա ինչպես ասում են, «ձեր գործը բուրդ է»»,- ասաց  Քոչարյանը:

Հիմա յուրաքանչյուրը կարող է մտածել` արդյո՞ք այս դատավորն SMS-ով հարց լուծող է, անկախ է, թե ոչ։

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «Whatsapp»-ով հաղորդագրություն ստանալուց հետո: