Եթե բարձր տնտեսական աճ կա, աղքատությունը պետք...

Կա ուղիղ կորելյացիա բարձր տնտեսական աճի եւ բարձր գնաճի միջեւ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այսինքն ինչքան տնտեսական աճը բարձր էթ լինում, այնքան մարդիկ սկսում են լավ ապրել, սկսում են ավելի շատ ծախսել, գնումներ կատարել, եւ դրանով խթանել գնաճը: Մենք հասկանում ենք, որ բարձր տնտեսական աճը, անկախ արտաքին պայմանների, զուտ ինքն իր հետ բերելու է բարձր գնաճ: պետության դերը պետք է լինի վերաբաշխումներով, նոր աշխատատեղեր ստեղծելով այնպես անի, որ աղքատությունը նվազի, ոչ թե մեծանա:

Որովհետեւ եթե բարձր տնտեսական աճ կա, հետեւաբար գնաճ կա, հետեւաբար, եթե ոչինչ չանես, աղքատությունը պետք է մեծանա: Բայց մենք մեր ագրեսիվ գործողություններով պետք է չեզոքացնենք այդ բացասական հետեւանքը»,-ասաց նա: