Եթե ազգը չցանկանա ոչնչանալ, ապա նրան ոչ մեկը...

Իհայտ է գալիս հանրույթի, պետության և ազգի գոյության, ազգային արժանապատվության, մշակութային ժառանգության որևէ սպառնալիք, գործողություն, քայլ, հայտարարություն: Ապա այն հայտնվում է ՖԲ-ում հոդվածի, հոլովակի, ակցիայի կամ նյութի տեսքով, և սկսվում է քննարկումը, կատաղության նոպաները, քննադատությունը, հայհոյանքերի տարափը, ողբը, ֆատալիզմը և այլն: Այդ մասին Ֆեյսբուքում գրառում է արել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Հետո մի մասը սկսում է իբր ռացիոնալ ինչ-որ դիրքերից հարցին մոտենալ, մյուսները՝ օվերտոնի պատուհան են բացում, հետո գալիս են հումոր ու սրամտելու հակում ունեցողները, հետո ղժժացողները ու ամեն բան հումորով սվաղվում գնում է...

FB-ն բառիս բուն իմաստով ոչնչացնում է հանրույթին, նրա ԵՍ-ը, իսկ մեզ համար այն Ազգային անվտանգության սպառնալիք է: (դուք սա կարդալով կասեք , բայց ես դա գրում եմ հենց ՖԲ-ում, քանզի այլ հարթակում ներգրավված չեմ)

ՖԲ-ն ոչնչացնում է մեր ինքնապաշտպանության, դիմադրության, մեր՝ պաշտպանվելու, մեր զայրութը, անհանդուրժողոկանությունը գործողության, իրական քայլի վերածելու հնարավորությունը:

Այն աշխատում է հետևյալ կերպ.

Ի հայտ է գալիս հանրույթի, պետության և ազգի գոյության, ազգային արժանապատվության, մշակութային ժառանգության որևէ սպառնալիք, գործողություն, քայլ, հայտարարություն: Ապա այն հայտնվում է ՖԲ-ում հոդվածի, հոլովակի, ակցիայի կամ նյութի տեսքով, և սկսվում է քննարկումը, կատաղության նոպաները, քննադատությունը, հայհոյանքերի տարափը, ողբը, ֆատալիզմը և յալն:

Հետո մի մասը սկսում է իբր ռացիոնալ ինչ-որ դիրքերից հարցին մոտենալ, մյուսները՝ օվերտոնի պատուհան են բացում, հետո գալիս են հումոր ու սրամտելու հակում ունեցողները, հետո ղժժացողները ու ամեն բան հումորով սվաղվում գնում է...

Իսկ էն թուրքը Ծիծեռնակաբերդում իր սիմվոլիկ հակահայկական ակտը հանգիստ իրականացնում է, նույն ուկրաինացիները Արին-Բերդում հակառուսականաության ու մշակությաին կոթողի պղծման գործողությունը, մյուս թուրքերն ու ադրբեջանցիները Հարնապետության հրապարակից իրենց կոչերով և այլն...օրինակներ շատ կան:

Հարցը նրանում է, որ ՖԲ-ն պարպում է զայրույթի` գործողության վերածվելու հնարավորությունը, ու կարծես դա լավ էլ կոմֆորտի զգացում է առաջացնում մեր հանրույթի ու նրա առանձին շերտերի մոտ. պատժելու, դրանց տեղը գտնելու, (իսկ դրա հնարավորությունը վստահորեն կա, ցանկության պարագայում), պատժի հրապարակային ակտը կամ ներողությունը հանրայնացնելու փոխարեն մենք ղժժում ենք...

Եթե ազգը չցանկանա ոչնչանալ, ապա նրան ոչ մեկը չի կարող ոչնչացնել.

Կիրակի օրով սենց բաներ եմ գրում՝ իմանալով, որ ձեր մեծագույն մասը զահլա չունի էս ամենի հետ, «աբըմ ենք էլի, մինչև տենանք ինչ է գլխներիդ գալիս...» սկզբունքով առաջնորդվողների հանգրվանը լինելու է նոր ցեղասպանությունը, որի մեջ հենց էս պահին մենք գտնվում ենք...

Ֆիզիկական բնաջնջմանը նախորդում են ինքության, Ես-ի, մշակութային դիմադրության ցեղասպանությունները, առևտրի գնալու ու կոնսենսուս ստանալու քայլերը...»,- գրել է Ղևոնդյանը։