Եթե այդպես վարվեք, ուրեմն մեռած եք, խելացի որ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատված իսրայելցի պատանդների հետ հանդիպումից հետո, պաղեստինյան խմբավորմանը դիմել է «վերջնական նախազգուշացումով»։ Թրամփը համապատասխան կոչով հանդես է եկել Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

««Շալոմ ՀԱՄԱՍ» նշանակում է «բարև» կամ «ցտեսություն»՝ կարող եք ընտրել: Ազատ արձակե՛ք բոլոր պատանդներին հիմա, ոչ թե ավելի ուշ, և անմիջապես վերադարձրե՛ք ձեր կողմից  սպանված մարդկանց բոլոր մարմինները, այլապես ձեզ համար ամեն ինչ ավարտված է: Միայն հիվանդ ու այլասերված մարդիկ են դիեր պահում, իսկ դուք հիվանդ եք և այլասերված։ Ես Իսրայելին ուղարկում եմ այն ​​ամենը, ինչ անհրաժեշտ է՝ գործն ավարտելու համար։ ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ ապահով չի լինի, քանի դեռ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ: Սա վերջին նախազգուշացումն է ձեզ», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ այժմ ժամանակն է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը լքի Գազայի հատվածը, քանի դեռ հնարավորություն ունի:  Դիմելով Գազայի բնակիչներին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ նրանց «հրաշալի ապագա» է սպասվում, բայց ոչ այն դեպքում, եթե իսրայելցի պատանդներն ազատ չարձակվեն։

«Եթե այդպես վարվեք, ուրեմն մեռած եք, խելացի որոշում կայացրեք: Հենց հիմա ազատեք պատանդներին, կամ ձեզ համար դժոխք է սկսվելու»: - հավելել է նա։