Եթե անբարոյականի վաստակը ջերմ վերաբերմունք է,...

Ես այն կարծիքին չեմ, որ Նիկոլ Փաշինյանը չգիտեր, թե ուր է գնում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Սյունիք այցելությանը:

«Նա գնաց Սյունիք, որովհետև սա այն եզակի մարզերից է Հայաստանի, որտեղ կա ժողովրդի միասնական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ընդ որում, ժողովուրդն էլ այնտեղի իսկապես հարգում է և կապված է իրենց համայնքների ղեկավարների հետ: Եվ Սյունիքն այն մարզն է, որնտեղ բնակիչներն  անմիջականորեն իրենց մաշկի վրա են զգացել այս ամբողջ արհավիրքի ծանրությունը: Այս հանգամանքից ելնելով Փաշինյանն իր կարճ խելքով ասաց՝ գնամ Սյունիքը կոտրեմ, որից հետո էստեղ հարցերը լուծելը հեշտ էր լինելու»: