Եթե ԱՄՆ-ն uպառնա մեր ազգային անվտանգությանը,...

Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք կսպառնանք նրանց, եթե նրանք սպառնան Իրանի ազգային անվտանգությանը, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

«Ամերիկացիները նստել են, թղթի վրա փոխում են աշխարհի քարտեզը. իհարկե, դա միայն թղթի վրա է, իրականության հետ կապ չունի։ Նրանք մեկնաբանում են, խոսում, սպառնում են մեզ։ Եթե ​​մեզ սպառնում են, մենք էլ սպառնում ենք իրենց։ Եթե ​​այս սպառնալիքն իրականացնեն, մենք էլ մեր սպառնալիքը կիրականացնենք։ Եթե ​​նրանք սպառնան մեր ազգի անվտանգությանը, մենք անկասկած կսպառնանք նրանց անվտանգությանը», - ասել է գերագույն առաջնորդը: