2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը բախվեց արեւմտյան դիմակայությանը։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է բրիտանացի քաղաքագետ Լոուրենս Բրոերսը։
«Այդ ժամանակ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Հստակ գրանցվեց, որ Ադրբեջանը ագրեսոր է։ Այլեւս հավասարության նշան չի դրվում,Բաքվի հանդեպ վերաբերմունքը փոխվել է։
Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա արձագանքը այլ կլինի, քան ղարաբաղյան հակամարտության ժամանակ էր։ Եթե Ալիեւը հարձակվի Հայաստանի վրա, ապա անմիջապես Պուտին կդառնա։ Ադրբեջանը գիտի, թե ինչ կհաջորդի դրան։
Ուստի Ադրբեջանը գնում է սահմանի տարբեր տեղամասերում թեժացման ճանապարհով՝ հրաժարվելով լայնամասշտաբ պատերազմ սկսելու հռետորաբանությունից։
Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո դիկտատոր Ալիեւը ամրապնդեց իր իշխանությունը՝ նոր ընտրություներ անցկացնելով, եւ սկսեց վատացնել հարաբերություններն Արեւմուտքի հետ»,- նշել է փորձագետը։