Չեմ կարծում, որ իրավական վեճերը կխանգարեն խաղաղության գործընթացին, իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճ և տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ, միջազգային իրավունքով նախատեսված ճանապարհով և եղանակով, դա նաև ուժի կիրառում բացառել է նշանակում, պատերազմ կանխարգելել է նշանակում և այլն: Օրինակ, Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնած և արդարադատության միջազգային դատարանում քննվող ռասսյաական խտրականության բոլոր ձեևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա ընթացող վեճը միտված է պատերազմը կանխարգելելու»,- ասաց նա:
Եղիշե Կիրակոսյանի խոսքով, իրավական վեճերը միտված են ամրապնդելու խաղաղության ճանապարհը: Բնականաբար, նաև գիտեք, որ Ադրբեջանն էլ ունի Հայաստանին դեմ գործեր, մենակ Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի, և այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչու են իրենք գաղափար առաջ քաշում դատական պրոցեսները դադարեցնելու մասին:
Կիրակոսյանը նախընտրեց չմեկնաբանել, թե արդյոք, միտում տեսնում է Հայաստանի կողմից հայցերը հետ կանչելու վերաբերյալ: