Ուրբաթ երեկոյան «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցներին հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը, արտադրամասի պետերի մի մասն էլ հրաժարվել է դրանք բաժանել աշխատակիցներին:
Գործարանը փակելու որոշումը տնօրինությունը պարզաբանել էր, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը` բարձր, իրենք չենք կարող պարսկական ցեմենտի հետ մրցակցել: Աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը` :
Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը Politik.am-ին հայտնեց, որ այս պահին հանդիպման է գործարանի աշխատակիցների հետ: Քաղաքապետի խոսքով՝ եթե գործարանը փակվի, քաղաքի դարպասներն էլ կփակվեն, քանի որ այս բնակավայրը ստեղծվել է հենց գործարանի հենքի վրա.
«Ինքս էլ տեղյակ չեմ, թե ինչու են հենց հիմա որոշել փակել գործարանը: Աշխատակիցների և գործարանի տնօրինության հետ որոշեցինք ևս մեկ անգամ գրություն ուղարկել կառավարություն, որպեսզի անդրադառնանա այս հարցին: Ես կանգնած եմ ժողովրդի կողքին, որովհետև եթե 1100 հոգի եթե ազատվի աշխատանքից, քաղաքը սովի կմատնվի: Բնակչության մեծ մասը աշխատում է ցեմենտի գորածարանում»:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ՀՀ ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու ՀՀ կառավարության նախագիծը դրական եզրակացություն էր ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագիծը ներկայացնող ՀՀ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ դա թույլ կտա շուկայում հավասարեցնել ներմուծվող և տեղական ցեմենտի գները:



