Էստոնիան կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ռո...

Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ սահմանի ռուսական նավթի եւ գազի փոխադրման դեմ։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Եվա Մարիա Լիյմեթսը, հաղորդում է Reuters-ը։

«Ուկրաինայի դեմ պատերազմը պետք է այնքան թանկ արժենա Ռուսաստանի համար, որ վերջինս դադարեցնի պատերազմը։ Էստոնիան կարծում է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը պետք է ներառի նաեւ էներգակիրներին՝ գազին եւ նավթին վերաբերող պատժամիջոցներ»,-ասել է նա։