Ես որտեղի՞ց եմ փախել, որ այստեղից փախչեմ, անգամ եթե վստահ լինեմ, որ Հայաստանում որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ, ասել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ըստ դատախազության, օպերատիվ տեղեկություններ են ստացել, համաձայն որոնց՝ նա պատրաստվում է լքել երկիրը:
Սերժ Սարգսյանի փաստաբանն այնուհետև հայտնեց լրագրողներին, որ մեղադրող կողմի միջնորդությունը մերժվել է. բացակայելու արգելք խափանման միջոցը չի կիրառվել: «Գործում է գրավ խափանման միջոցը»,- նշել է նա:



